Բաղդասարյանը երկու օր կաշխատի Մոսկվայում

Բաղդասարյանը երկու օր կաշխատի Մոսկվայում

Ռուսատանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով դեկտեմբերի 10-12-ը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում կգտնվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը` որտեղ կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը:



 



Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը փոխանցում է, որ այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը երկկողմ ձևաչափով հանդիպումներ կունենա Ռուսաստանի ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինի և այլ ռուս պաշտոնյաների հետ։