ԲՀԿ-ն դեմ կքվեարկի բյուջեի նախագծին

ԲՀԿ-ն դեմ կքվեարկի բյուջեի նախագծին

Hraparak.am-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ է քվեարկելու եկող տարվա բյուջեի նախագծին։



 



Թեև վերջին օրերին խոսակցություններ էին տարածվել, որ ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ չի համարձակվի նման քայլ կատարել, այդուհանդերձ, կուսակցության արմատական թևն ավելի ուժեղ գտնվեց և վաղը երեկոյան կամ հինգշաբթի օրը հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ԲՀԿ-ականները դեմ կքվեարկեն վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած բյուջեի նախագծին։