Թամարա Պողոսյանը երեկ ավագանու նիստի ժամանակ մի լավ զվարճացրեց ներկաներին

Թամարա Պողոսյանը երեկ ավագանու նիստի ժամանակ մի լավ զվարճացրեց ներկաներին

Երեւանի ավագանու ԲՀԿ ֆրակցիայի ղեկավար Թամարա Պողոսյանը երեկ ավագանու նիստի ժամանակ մի լավ զվարճացրեց ներկաներին: Նա շատ մտահոգ դեմքով ելավ տեղից ու առաջարկեց, որ տուրքեր գանձեն ոչ միայն ընտանի կենդանիների, այլ նաեւ այն վայրի կենդանիների համար, որոնք մարդիկ պահում են տներում:



 



ԲՀԿ-ական տիկնոջ առաջարկին զուգահեռ շատերի աչքի առջեւ պատկերվեց Գագիկ Ծառուկյանի գազանանոցը՝ առյուծների գլխավորությամբ:



 



Շշուկներ եղան, թե տեսնես Ծառուկյանը տեղյա՞կ է ԲՀԿ ֆրակցիայի նոր առաջարկից, մեկ ուրիշն էլ վրա բերեց, թե երեւի իրենց համար առյուծները մտնում են ընտանի կենդանիների դասի մեջ: Իմիջիայլոց նշենք, որ քաղաքապետարանում ԲՀԿ-ն մի ուրիշ կարգի սերտաճել է ՀՀԿ-ի հետ, այն կարգի, որ իշխանական ծրագրերին կողմ քվեարկելուց առաջ նախապես դիֆերամբներ է ձոնում դրանց, ինչն իրենց թույլ չեն տալիս անել անգամ իշխանական հայտնի «աշուղներ» Լեւոն Իգիթյանն ու Աստղիկ Գեւորգյանը: