Քվեարկություն, խաշ և ամանոր

Քվեարկություն, խաշ և ամանոր

 



Երեկ առավոտից ԲՀԿ-ն ԱԺ-ում ոտքի վրա էր: Ֆրակցիայի նիստն առավոտյան մեկնարկեց առանց Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ պատգամավորներից շատերը չէին մասնակցում նիստին, գալիս էին ուշացած: Մեր սադրանքին, թե Ծառուկյանը եկել է նիստի, դուք ուշանո՞ւմ եք, արձագանքում էին շատ հանգիստ` գիտեին, թե չի եկել:



Սակայն հետկեսօրին` ժամը 16-ին, ԲՀԿ բոլոր պատգամավորներին «սռոչնի» զանգ եղավ՝ 5 րոպեից մեկ մարդու նման ներկայանալ «կանյաչնի». Կոլյաիչն սպասում է: Բա ԱԺ նի՞ստը:



 



Ինչ նիստ՝ կորչի նիստը: Ինչո՞ւ էր այդքան էքստերն ու շտապ կանչել Ծառուկյանը յուր պատգամավորաց դասին՝ հարցրինք շնչակտուր «կանյաչնի» հասած մեր աղբյուրին: «Դե մի 3-4 ամիս է՝ չէինք հավաքվել, հավաքեց»: ԱԺ-ում հավաքվեիք: «Ինքն էդպես էր հարմար գտել»:



 



«Հավաքի» ժամանակ նախ Ծառուկյանը շնորհավորել է յուր գաղափարակիցների սպասվելիք Ամանորը, հարցրել` ինչ խնդիրներ ունեն, ապա անցել է բուն հարցին, որի առնչությամբ հրավիրել էր՝ բյուջեի քննարկմանն ու քվեարկությանը: Ըստ ԲՀԿ մեր զրուցակիցների` հարցի քննարկումը շարունակվելու է այսօր, ժամը 11:30-ին՝ ֆրակցիայի նիստի ժամանակ: «Կոլյաիչը որոշում ուներ՝ պետք է դեմ քվեարկենք, բայց հարկ համարեց մեզ էլ լսել» (տես էջ 3): «Որ դեմ քվեարկեցինք` ի՞նչ, մեկ ա անցնելու է»,- նկատել են գործարար պատգամավորները: Օսկանյանն ասել է. «Մեգ է, ես չեմ մասնագցելու քվեարկությանը, ինչպես դուք կորոշեք». գիշերը նա պետք է թռչեր Բրյուսել:



 



Այնուհետեւ խոսել են «կազմակերպչական հարցերից», Մաքսային միության, Ասոցացման համաձայնագրի, Պուտինի այցի մասին գրեթե ոչ մի խոսք չի եղել: Մեկ ժամ տեւած հավաքի ավարտին ԲՀԿ առաջնորդն ամսի 14-ին հրավիրել է խաշի: