Որտե՞ղ էր ԲՀԿ-ն Մարդու իրավունքների միջազգային օրը

Որտե՞ղ էր ԲՀԿ-ն Մարդու իրավունքների միջազգային օրը

Որտե՞ղ էր ԲՀԿ-ն Մարդու իրավունքների միջազգային օրը: Հիշեցնենք, որ այս տարի եւս, ինչպես նախորդ տարի, ԲՀԿ-ն չի մասնակցել ՀԱԿ խմբակցության կազմակերպած երթին:



 



ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը մեր լրագրողի հարցին պատասխանել է. «ԱԺ արտահերթ նիստին», սակայն, երբ լրագրողը փորձել է պատճառները պարզել, Էնֆիաջյանը հրաժարվել է պատասխանել հարցերին եւ ցույց է տվել Տիգրան Ուրիխանյանի՝ ԲՀԿ խոսնակի տեղը: «Կարո՞ղ ենք ասել, որ ՀԱԿ-ի հետ այլեւս գործընկերներ չեք, Կոռուպցիայի դեմ  նախագծի քվեարկությանն էլ չմասնակցեցիք» հարցից պատգամավորը վրդովվել է եւ հորդորել այլ ուղղությամբ չտանել զրույցը:



 



«Այդ դեպքում գուցե ԲՀԿ-ն համարում է, որ մեր երկրում մարդու իրավունքները պաշտպանվա՞ծ են, եւ երթ անելու կարիք չկա՞»: «Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է օգտվի Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն ընձեռված հնարավորություններից եւ իրավունքներից եւ միանշանակ ամեն ինչը իրավական հարթությունում փորձի սատար կանգնել, նաեւ ինքն իր իրավունքը պաշտպանել, եւ մեր երկրում ՄԻՊ ինստիտուտը պետք է այնքան կայանա, որ նման խնդիրներ ոչ ոք չկարողանա նրանց հետ ունենալ, հասկանալով, որ նրանց թիկունքին հզոր իրավական կառույց է կանգնած»,- այսպիսի կենաց է ասել ԲՀԿ-ական պատգամավորը եւ լրագրողի կոնկրետացնող հարցին՝ հիմա այդ իրավունքները պաշտպանվա՞ծ են, թե՞ ոչ, անպատասխան թողնելով՝ հեռացել է: