Տարոնն ընդդեմ վարչապետի

Տարոնն ընդդեմ վարչապետի

Մինչ վարչապետ Տիգրան Սարգսյանը ծխելու դեմ պայքարին է լծվել, նրա  ստորադասները ոչ միայն այդ պայքարին չեն միանում, դեռ մի բան էլ պրոպագանդում են ծխելը՝ ավագանու նիստերի դահլիճը վերածելով ծխարանի: Երեկ ավագանու նիստի ընդմիջմանը Տարոն Մարգարյանը դահլիճում ցուցադրաբար ծխախոտի քուլաներ էր արտանետում:



 



Երբ փորձեցինք այդ պահն անմահացնել, նրա լրատվականի ղեկավարը դիտողություն արեց մեզ և նկատեց՝ ո՞վ ասաց, որ ծխել չի թույլատրվում, այդտեղ կարելի է ծխել:



 



Այդ դեպքում ինչո՞ւ են մյուսները դրսում ծխում և ոչ թե նիստերի դահլիճում: Տարոն Մարգարյանն էլ տեղից ռեպլիկ թողեց՝  իր պատվո պահակին հորդորելով՝«ապարատը ձեռից վերցրու, մեզ իրար հետ նկարի»: Ճշմարտության առջև չմեղանչելու համար արձանագրենք, որ Տարոնը բավականին «աճել» է՝ սկսել է հաղորդակցվել լրագրողների հետ, անգամ կատակել: