Նիկոլի դիալեկտիկա

Նիկոլի դիալեկտիկա

Երբ թունդ ընդդիմադիր ես, հայտարարում ես՝ ոչ Հայաստանի ռոբացմանը, ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը:



 



Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքագիտական վերլուծություն է անում և եզրակացնում, որ ԲՀԿ-ն այնքան էլ վատը չի, պիտի հայտարարել՝ ոչ ռոբացմանը, ոչ սերժանտացմանը, այո՝ դոդացմանը:



 



Երբ արդեն մանդատ ունես ու տեսնում ես, որ անհարմար բան է ստացվում նախորդ ասածիցդ , անմիջապես գժտվում ես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և հայտարարում՝ ոչ դոդացմանը, ոչ ռոբացմանը ոչ սերժանտացմանը, այո տիգրանսարգսյանացմանը:



 



Բնականաբար՝ դարձյալ անհարմար բան է ստացվում, որովհետև չի կարելի ասել ոչ սերժանտացմանը, և ասել՝ այո տիգրանսարգսյանացմանը:



 



Այդ ժամանակ արագ-արագ մտածում ես ու «Ֆեյսբուքումդ» գրում՝ ոչ Հայաստանի դոդացմանը, ոչ ռոբացմանը, ոչ տիգրանսարգսյանացմանը, այո սերժանտացմանը, որովհետև Ռոբերտն ու Տիգրանը միասին են ծախել Հայաստանի ոսկին:



 



Եվ ստացվում է մարդ արարածի դիալեկտիկա, մի քիչ թերարժեք, բայց, ամեն դեպքում՝ դիալեկտիկա:



 



Ասեմ նաև, որ նիկոլագիտության հիմնադիրը մեզանում այլ մարդ է: Եթե ցանկանա, կարձագանքի, եթե ոչ, բավարարվեք մեր համեստ ստորագրությամբ:



 



Էդիկ Անդրեասյան