Փաստաբանների բողոքը ընկալում ունեցավ

Փաստաբանների բողոքը ընկալում ունեցավ

Արդարադատության նախարարությունը հրաժարվել է իր հեղինակած «Փաստաբանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերից, գրում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:



 



Նախագծերի համաձայն՝ փաստաբանից պետք է գանձվեր տարեկան 60 հազար դրամ պետական տուրք՝ փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառվելու համար։



 



Օրենքը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել 1000-ից ավելի փաստաբանների շրջանում․ մի քանիսը  նույնիսկ հրապարակավ հայտնել էին, որ չեն վճարելու այդ գումարը: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այս խնդրով նույնիսկ  դիմել էր արդարադատության նախարարին:



 



Առավել մանրամասն՝ այստեղ: