Րաֆֆին, իր սովորության համաձայն, թռած է

Րաֆֆին, իր սովորության համաձայն, թռած է

 Քաղաքական ուժերը կամաց-կամաց մարսում են Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան փոխհրաձգությունը և փորձում սեփական դիրքորոշումը ճշտել այդ մենամարտի շուրջ: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, օրինակ, այդքան էլ չի հետաքրքրում ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռակա նամակագրությունը, քանի որ ըստ նրա՝ դա ընդամենը ներիշխանական «ռազբորկա» է։



 



«Հեռակա նամակագրությունն ինձ համար այդքան էլ կարևոր չէ, որովհետև դրա արդյունքում պետության, ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներից որևէ մեկը չի լուծվում, և այս պահին դա ներիշխանական պարզաբանումների, «ռազբորկաների» առարկա է»-Tert.am-ի հետ զրույցում ասել է Մարտիրոսյանը: