Տեսնես ո՞վ է Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև միջնորդը

Տեսնես ո՞վ է Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև միջնորդը

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի այս հակադարձումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին վկայում է այն հստակ գործընթացի մասին, որն սկսվել և տարվում է խորհրդարանական ընդդիմադիր ուժերի՝ «Հայ ազգային կոնգրեսի», Հայ Յեղափոխական Դաշնակցության և այլընտրանք համարվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, այն է՝ Ռոբերտ Քոչարյանին վարչապետ բերել։ Tert.am–ի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին «Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամ Պետրոս Մակեյանը:





Մակեյանը նաև ասել է, որ հասկանում է, որ գործող վարչապետն էլ իրենից ոչինչ չի ներկայացնում, բայց չի կարծում, թե նրան պետք է փոխել «Քոչարյան Ռոբերտով», ինչն իրականացնելն, ըստ նրա, երկրի ու ժողովրդի համար լրջագույն վտանգ կլինի։



 



Հարցին, թե՝ այսինքն` Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը դաշի՞նք են կազմել, Պետրոս Մակեյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ եթե իրենք ուղղակի ձեռք ձեռքի չեն տվել, ապա միջնորդ կա, և գործընթացը գնում է»:



 



Առավել մանրամասն՝ տես այստեղ: