ԲՀԿ-ի խոսնակը պարտիզան-պարտիզան է խաղում

ԲՀԿ-ի խոսնակը պարտիզան-պարտիզան է խաղում

«Քոչարյանի հետ կապված հարցերի մասին ճիշտ կլինի, որ իր կողմից լիազորված կոնկրետ անձինք խոսեն: Ես լիազորված եմ կոնկրետ ԲՀԿ-ի կողմից: Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը տարբեր իրադարձությունների վերաբերյալ, ապա հայտնի է, իսկ որքանով են մեր դիրքորոշումները  համադրելի այս կամ այլ որևէ այլ դիրքորոշման հետ, ապա յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն դատել: Մենք խոսել և խոսում ենք դրանց մասին անընդմեջ առանց որևէ փոփոխության, թողնում ենք մյուս ենթադրությունները հանրությանը»,- ԳԱԼԱ հեռուստատեսությանն ասել է ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:



 



Ռ. Քոչարյանի հետ հնարավոր համագործակցության մասին «համադրելի» գաղափարների շուրջ Տ. Ուրիխանյանն ասել է. «Ես ընդամենը մեր խմբակցության պատգամավորներից մեկն եմ և կուսակցության խոսնակն եմ, որը պատրաստ է ձեզ տրամադրել այն ամենը, ինչը կուսակցությունը կհանձնարարի տեղեկատվության տեսքով, միանձնյա որևէ որոշում կայացնելու կամ հարցի պատասխանելու իրավունք չունեմ: Ինչ  վերաբերում է մեր քաղաքականությանը, մենք  շատ պարզ և հստակ, շատ շիտակ քաղաքականության շրջանակներում ենք գործում»:



 



Եթե Ռ. Քոչարյանը որոշի վերադառնալ մեծ քաղաքականություն, ԲՀԿ-ն ի՞նչ դիրքորոշում կորդեգրի, կսատարի՞ նրան՝ հարցին ԲՀԿ խոսնակը պատասխանել է ավելի քան վերացական.



 



«Ես արդեն ասացի՝ իրավասու եմ ձեզ փոխանցելու այն ամենը, ինչ կուսակցությունը փոխանցի ինձ` որպես խոսնակի կհանձնարարի, ես միանձնյա որևէ հարցի պատասխանել չեմ կարող: Բայց այն ամենը, ինչ մեր համոզմունքների շրջանակներում է, ինչը մեր կարծիքով բխում է պետության և ժողովրդի շահից, և ինչին մենք ունակ ենք նպաստելու, մեր կողմից իրականացվում է»: