Ինչու՞ է հենց նախագահի բացակայությամբ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ ճակատի բացումը խորացնում

Ինչու՞ է հենց նախագահի բացակայությամբ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ ճակատի բացումը խորացնում

 … Այս հարցում համաձայն եմ Տիգրան Սարգսյանի հետ. լրագրողները, նշում է հատկապես վերլուծաբաններին, ուղղորդում են հանրությանը: Դրա մասին վերևներում շատ լավ գիտեն ու իրենք էլ բնականաբար ջանք չեն խնայում՝ ուղղորդելու իրենց բաժին լրագրողներին: Երբեմն քաղաքական գործիչները և պետական այրերը կարևոր տեղեկատվություն են սպրդում՝ կարևոր պահին ու եթե վերլուծությունների հետ միաժամանակյա նայվի նրանց կրակած գնդակի ուղղությամբ, կտեսնեք, որ անուղղություն փամփուշտ չի լինում: Պատահական կրակած փամփուշտներն է՛լ վկայում են զենքի տեղը:  



Պարզ է, վերլուծությունների գերակշիռ մասի ուղղվածությունը ՀՀ Երկրորդ նախագահի տարանջատումն է Երրորդ նախագահից: Դա նպատակայի՞ն է, թե՞ նպատակային չէ, ինքներդ որոշեք: Սերժ Սարգսյանն արձակուրդում է: Դատարկությունը լցնում է Ռոբերտ Քոչարյանը և քաղաքական դաշտն ու հանրության ուշադրությունը սևեռում վարչապետի ու իր վրա՝ տեսեք- տեսեք, Քոչարյանը վարչապետ է գալիս: Նախագահը դուրս է մնում այս ամենի քննարկումից:  Այս ֆոնի վրա նախագահը թվում է պաշպանության կարոտ, մի տեսակ անմասն ամենից:  Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում որևէ կարևոր դեպք կատարվելուց առաջ  Առաջին դեմքերը միշտ տեղում չեն եղել ու այդ ամենով անմասն են մնացել, կարող եմ կրկին հարցնել՝ այս ամենը նպատակայի՞ն է, թե ոչ: Ի վերջո Ռոբերտ Քոչարյանը ոչ մի նոր բան չի ասել, ներկայացված  փաստերը  հանրությանն անծանոթ չեն, գոնե օրը մի քանի անգամ այս կամ այն լրատվամիջոցով բարձրաձայնվում է: Ուրեմն ինչու՞ է հենց նախագահի բացակայությամբ Ռոբերտ Քոչարյանը երկորդ ճակատի բացումը խորացնում: Երկրորդ ձևական ճակատի բացման արարողության կարմիր լենթը  ի՞նչ նկատառումով է կտրում ՀՀԿ-ի նիստը՝ տեսեք-տեսեք, Քոչարյանի հարցազրույցից հետո ՀՀԿ-ում խառնվել են. էն էլ՝ ոչ նշանակալի դեմքերը: Ամոթ է, որ գլավարները խառվեն այս գործի մեջ, նրանց ավելի մեծ ճակատ է սպասվում: Արարողությանը լրջություն տալու իմաստ չի՞ հետապնդում: Նպատակայի՞ն է, թե նպատակային չէ: Հարմար առի՞թ չէ նախագահի բացակայությամբ վարչապետի գլուխը մի քանի անգամ սառը ջրի մեջ մտցնել ու հանել՝ ա՜յ մարդ դե ես ինչ անեմ, Ռոբը չեք տեսնու՞մ ինչ է անում: Ընդդիմադիր է դարձել: Այս խաղը նախագահի բացակայությամբ նպատակայի՞ն է, թե՞ չէ: Վարչապետին, այդքան աղմկոտ օֆշորահարումներից հետո կարելի՞ է հանձնել ռեանիմացիայի բաժին: Այնտեղ՝ կախված նրա պահելաձևից  /այդքանից հետո ինչպե՞ս պիտի պահի իրեն/, կարելի է տնօրինել նաև նրա հետագա ճակատագիրը: Ի՞նչ է մնում գլխավոր խաղացողին՝ Ռոբերտ Քոչարյանին, եթե ոչ իրագործել նպատակային հիմնական քայլը, ընդամենը ձևականորեն   ամրագրել ղարաբաղյան երկու անքակտելի  կեսերի միացումը:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ