Արտագաղթո՞ւմ են

Արտագաղթո՞ւմ են

Արդեն հայտնի է, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքում է ճամպրուկները, որպեսզի մեկնի Միացյալ Նահանգներ, վեցամսյա դասընթացներ ստանալու և ձեռքի հետ էլ երեխային այնտեղ ծննդաբերելու համար:



 



Լրատվամիջոցներից մեկը, սակայն, գրել է,  որ նա որոշել է ընդհանրապես բնակություն հաստատել ԱՄՆ-ում` քաղաքական ապաստան խնդրելով այդ երկրից: Նույն աղբյուրը գրել է նաև որ բացի Զարուհին, վերջնականապես ԱՄՆ է տեղափոխվելու «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:



 



Այս ամենն, ինչ խոսք, շատ ծիծաղելի կլիներ, եթե գրողը հայաստանյան արհամարված լրատվամիջոց չլիներ: Արհամարհված այն իմաստով, որ սուտը միշտ ճշմարտությունից առաջ է դնում:



 



Հուսանք՝ «Ժառանգությունից» կհռռան կամ կբռռան, այլապես չենք իմանա ծիծաղներս ինչպես զսպել:



 



Էդ.Ա.