Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը (պարոդիա)

Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը (պարոդիա)

Սերժ Սարգսյանը համարում է, որ իր դեմ կազմակերպված ընդդիմություն չկա։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի սեուլյան կարճատև արձակուրդին:



 



«Տիգրան Սարգսյանի ՀՆԱ-ն 2013-ին աճել է 5.8%-ով։ Իմ ժամանակ՝ 3.5% էր։ Ընդ որում՝ Տիգրան Սարգսյանի ոչ շինարարական աճը կազմել է 10%։ Կոնկրետ անցյալ տարի բնակարանների գներն իջել են։ Այսինքն, շինարարությունը կապ չունի։ Տիգրան Սարգսյանի ժամանակ, երբ արձանագրվեցին զարգացման ամենաբարձր տեմպերը, մեր մակրոտնտեսական ցուցանիշներն ավելի լավացան, քան իմ ժամանակ:



 



Հիմա հասկանում եմ, թե մեծ հաշվով ինչու է Տիգրան Սարգսյանի նախագահն այսպիսի ճոխ կարճատև արձակուրդի գնում, իսկ իմը չէր գնում: Հիմա հասկանում եմ նաև, թե ինչու է Սերժ Սարգսյանը համարում, որ իր դեմ կազմակերպված ընդդիմություն չկա:



 



Բնագիրը՝ այստեղ:



 



Էդ.Ա.