Բրեդ Շերման. Ադրբեջանը և նրա զինված ուժերը պետք է պատասխանատվության ենթարկվեն

Բրեդ Շերման. Ադրբեջանը և նրա զինված ուժերը պետք է պատասխանատվության ենթարկվեն

Հայ դատի ԱՄՆ հանձնախումը շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Բրեդ Շերմանին՝ հայտարարության և հայ-ադրբեջանական հարցում արդարացի դիրքորոշման համար:



 



Կոնգրեսականը դատապարտել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները, որոնց հետևանքով զոհվեց հայ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:



 



«Ինչպես դեկտեմբերին էի հայտարարել, երբ դարձյալ հայ զինվոր էր սպանվել, Ադրբեջանը շարունակում է ցույց տալ իր անլուրջ վերաբերմունքը Արցախի հետ խաղաղ հարաբերություններ հաստատելու հարցում և բազմիցս խոչընդոտներ է ստեղծում բանակցային գործընթացում:



 



Ադրբեջանը և նրա զինված ուժերը պետք է պատասխանատվության ենթարկվեն դրսևորած բռնությունների համար: Ես երկար տարիներ Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման և Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետության ճանաչման ջատագովն եմ եղել»,- ասել է կոնգրեսականը: