Ես նման ցանկություն չեմ ունեցել

Ես նման ցանկություն չեմ ունեցել

Ես այդ մարդը չեմ,  որ իմ ընկերոջ տեղի կամ աթոռի վրա նստեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը` Նովոն, անդրադառնալով այն խոսակցություններին, թե Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի թոշակի անցնելու և պաշտոնը լքելու դեպքում   մարզպետի պաշտոնում հավանական թեկնածուներից մեկն էլ ինքն է:



 



«Նախ ես նման ցանկություն չեմ ունեցել երբևիցե: Մարզպետը  աշխատում է ու իմ հետ էլ շատ ջերմ ու լավ հարաբերությունների  մեջ է իմ ընկերը: Դրանք  փողոցային,  պրովոկացիոն խոսակցություններ են: Ես ոչ այդ մարդն եմ, ոչ էլ  նման ցանկություն ունեմ, որ իմ ընկերոջ տեղի կամ աթոռի վրա աչք դնեմ»,- ասաց Նահապետ Գևորգյանը և ավելացրեց, որ  տեղյակ էլ չէ, թե ինչ է կատարվում , քանի որ Հայաստանում չի եղել և երկու օր առաջ է վերադարձել: