Հայոց ցեղասպանությունը դպրոցական ծրագրերում ներառելու բանաձևը մտել է Կալիֆորնիայի նահանգային վեհաժողով (տեսանյութ)

Հայոց ցեղասպանությունը դպրոցական ծրագրերում ներառելու բանաձևը մտել է Կալիֆորնիայի նահանգային վեհաժողով (տեսանյութ)

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վեհաժողովը հունվարի 27-ին կքննարկի Հայոց ցեղասպանության ուսուցումը Կալիֆորնիայի դպրոցների ուսումնական ծրագրերում ներառելու մասին AB-659 բանաձևը: Օրինագծի հեղինակն է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանը:



 



Ինչպես տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի հատկացումների ենթահանձնաժողովը հունվարի 23-ին կայացած լսումների ժամանակ 16 կողմ, 0 դեմ ձայներով միաձայն ընդունել է բանաձևը:



 



AB-659 բանաձևը մասնավորապես նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին ուսումնական նյութեր ներառել պատմություն առարկայի դպրոցական ծրագրում, ընդլայնել Հայոց, Կամբոջայի, Դարֆուրի և Ռուանդայի ցեղասպանությունների, Հոլոքոստի մասին պատմող բանավոր վկայությունների մատուցումը:



 



«Բանավոր պատմության բաղադրիչները մեր աշակերտներին թույլ կտան ավելի լավ հասկանալ ցեղասպանությունից փրկվածների վերապրած փորձությունները և դժբախտությունները և «առաջին ձեռքից» ստացված վկայությունների միջոցով աշակերտները կկիմանան մարդկության դեմ իրականաված անմարդկային արաքների մասին և կերաշխավորեն, որ հետագայում ցեղասպանություններ չիրագործվեն»,- նշել է բանաձևի հեղինակը` հավելելով, որ դա առավելություն է տալիս նահանգին` այդ գիտելիքները փոխանցելու և ապագա սերունդներին ուսուցանելու գործում:



 



Ասենք, որ հունվարի 15-ի լսումների ժամանակ Կալիֆորնիայի վեհաժողովի կրթական հարցերով ենթահանձնաժողովը 7 կողմ, 0 դեմ ձայներով ընդունել էր ևս մեկ բանաձև, որի համահեղինակներն են Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի անդամներ Խաչո Աչաջյանը և Սքոթ Ուիլքը: