Գեղամյանի կարծիքը Ուկրաինայի մասին այսօր ակտուալ է

Գեղամյանի կարծիքը Ուկրաինայի մասին այսօր ակտուալ է

Հետաքրքիր կլիներ իմանալ հայ հայտնի ռուսալեզ գործիչների կարծիքը Ուկրաինայում ծավալված իրադարձությունների և նախագահ Յանուկովիչի, բառիս բուն իմաստով, հիմար վիճակի մասին: Տեսնես ինչե՞ր կգեղգեղան նրանք, ինչպես կբացատրեն ուկրաինացիների ձգտումը դեպի ԵՄ այն դեպքում, երբ Ռուսաստանը իջեցնում է գազի գինը, հսկայական գումարներ է տալիս 2014 թվականի համար, խոստանում հազար ու մի առավելություններ, թռիչքային զարգացումներ և անվտանգություն Մաքսային միության կազմում:



 



Վստահաբար սխալ է մտածելը, որ Ուկրաինայում այնքան ապուշ մարդ կա, որ կարող է դուրս գալ փողոց և մերժել ազգակից Ռուսաստանի կենարար ստինքները՝ գերադասելով անփող, անգազ, միայն մարդու ազատություններից խոսող Եվրոպան:



 



Բայց մինչ ելույթ ունենալը, լավ կլիներ, որ մեր ռուսալեզները ծանոթանային ստորև ներկայացված տեղեկանքին: Դա նրանց կօգնի հասկանալու, որ Յանուկովիչից զզվող ուկրաինացիները զուգահեռաբար զզվում են այն ամենից, ինչ ձեռնարկում է այդ մարդը: Հիմա արդեն բոլորի համար է պարզ, որ Յանուկովիչն իր ունեցած բարոյական ռեսուրսով և հանցավոր ճանապահներով ձեռք գցած գումարներով պարզապես անելիք չուներ Եվրոպայում: Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցությունը նրա համար հղի էր լուրջ վտանգներով: Այսօր էլ ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, բայց Յանուկովիչը դրանից վախեմում է, ինչպես օձից: Նա գնում է զիջումների, վարչապետի և փոխվարչապետի պաշտոններ խոստանում ընդդիմությանը, միայն թե չստորագրի այդ համաձայնագիրը: Դա Յանուկովիչի քաղաքական կարիերայի ավարտի համաձայնագիրն է: Յանուկովիչն ավելի շուտ հրաժարական կտա ու կծլկի Ռուսաստան, քան կգնա այդ քայլին: Մյուս տարբերակը սեփական ժողովրդին սրի քաշելն է, եթե, իհարկե, Յանուկովիչն արդեն հասցրել է տիրան դառնալ:



 



Երբ 2010 թվականին Վիկտոր Յանուկովիչը նախագահ դարձավ, նրան աջակցում էր ոչ միայն ընտրողների կեսը, այլև ուկրաինական օլիգարխների զգալի մասը։ Նա վարձահատույց չեղավ ընտրողներին՝ ոչ իր, ոչ մրցակիցների՝ հաջորդ մեկ տարում գներն ու ծառայություններն աճեցին մեկուկես անգամ։



Տարբեր էր վերաբերմունքը օլիգարխների հանդեպ՝ նույն ժամանակամիջոցում 22 միլիարդ դոլար կարողությամբ միլիարդատերերի թիվը 8-ից հասավ 21-ի՝ 58 միլիարդ դոլար կարողությամբ։ Եվ դա այն դեպքում, երբ 2011-ին Ուկրաինայի բյուջեն 40 միլիարդ էր։



 



Շատ չանցած Յանուկովիչի մեջ զարթնեց ներքին հրեշն, ու նա սկսեց իր ընտանիքի ձեռքը հավաքել երկրի հարստությունը՝ բաժնետեր դառնալով ամենաշահութաբեր բիզնեսներին։ Մեկ երկու տարում Ուկրաինայում սկսեց ձևավորվել նոր ֆինանսա-արտադրական խումբ, որի ոչ պաշտոնական անվանումը  «Семья»: Փորձագետներն էլ գործընթացը կոչեցին տնտեսության «ընտանեկանացում»։



 



2013-ի նոյեմբերին «Ֆորբսըե նախագահի ավագ որդու կապիտալը գնահատեց 510 միլիոն դոլար։ Դա ինքնին հսկայական գումար է, բայց ավելի տպավորիչ է, որ ընդամենը կես տարվա ընթացքում մասնագիտությամբ ատամնաբույժ Ալեքսանդր Յանուկովիչի ունեցվածքըեռապատկվել էր. «Կորեսպոնդենտ» հանդեսը 2013-ի ապրիլին նրա անվան դիմաց 187 միլիոն դոլար էր նշել։



 



Էդիկ Անդրեասյան