Խաչիկ Ասրյան. Հայոց Ազգային Բանակ՝ Դու մեր ներկա ու ապագա հզորության բանալի…

Խաչիկ Ասրյան. Հայոց Ազգային Բանակ՝ Դու մեր ներկա ու ապագա հզորության բանալի…

2-րդ համաշխարհային պատերազմ և արցախյան հերոսամարտ հաղթանակած հայոց պետականության արժանապատի՛վ քաղաքացիներ, Արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված և կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե՝ մեծ հայրենասիրության շնորհիվ կազմավորեց Հայոց Ազգային Բանակ, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք, այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) Նախագահության, Կազմակերպության 300 մասնաճյուղերի ղեկավարների, Կազմակերպության 32.000-ից ավել հայրենասեր անդամների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ հայոց անկախ պետականության մեծագույն ձեռքբերման և մեր հպարտության՝ մարտունակ Հայոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ Ազգային Բանակին դժվար փորձությունների մեջ կռած մեծագույն ձեռքբերումները՝ հերոսաբար կերտած հաղթանակները և ազատագրված Արցախը պահպանելու, ինչպես նաև սեփական ուժի ու միասնության շնորհիվ հայոց հայրենիքը, որպես սրբություն, մշտարթուն պաշտպանելու, սերունդներին Ազգային Բանակի նվիրական ուժի անպարտելիությունը պատգամելու, հայոց ոգու կենսունակությունը կենդանի պահելու աննկուն կամք, արիություն և հայկական ինքնապաշտպանության անխոցելի մարտավարություն: Աստվածային բարձրավանդակի հինավուրց և ազնվագույն ժողովուրդ հայոց, ամեն օր օրհնե՛ք և անշփոթ լուսաբացներ մաղթե՛ք թշնամու դարանակալ դիպուկահարի դիմաց, հայ ժողովրդի խաղաղության ամեն վայրկյանն իրենց կյանքով պաշտպանող սահմանապահ, ոգետենչ մեր զավակներին և ամեն օր խոնարհումով ոտքի ելե՛ք այն հերոս մարտիրոսվածների հիշատակի առջև, ովքեր մեզ հայոց պետականության անկախությունը պարգևեցին՝ վստահելով մեծ և հզոր Հայաստան կերտելու Աստվածային առաքելությունը: Պահպանե՛նք և արժանի հետևորդներ լինենք այն ամենի՝ ինչը, որպես պարգև է տրվել մեզ. այն է՝ հայրենիք, որպես բացարձակ արժեք, որը վեր է ամեն արժեքներից: Հայոց Ազգային Բանակ՝ հայրենասեր և անդավաճան հայորդիների արիության դաստիարակության ազգային դարբնոց, հինավուրց հայ ժողովրդի ուժ և հպարտություն, զգույշ փայփայիր քո յուրաքանչյուր զավակին, նրանցից յուրաքանչյուրի մեջ մեզ է նայում մեր բիբլիական երկրի վաղվա օրը: Պահպանի՛ր և հավատա՛ Քեզ ու Քո ժողովրդին: Նա Քո կողքին է՝ Քո հաղթանակներով և հոգսերով առլեցուն: Ու, թե պահը գա ազգ-բանակի է վերածվելու՝ հայոց լեռների նման ամուր պահելով Քո անկոտրում թիկունքը: Հայոց Ազգային Բանակ՝ Դու մեր ներկա ու ապագա հզորության բանալի… Շնորհավոր տոն՛դ մեր ապ ու պապերի դարերի երազանքներից իրականություն դարձած Հայոց Ազգային հաղթանակած Բանակ: Փա՛ռք Հայոց Ազգային Բանակին… Փա՛ռք  Հայոց Ժողովրդին… Փա՛ռք Հայոց Նախագահին… Փա՛ռք Հայոց Պետականությանը… Աստված բոլորիս պահապան: Մեծագույն հարգանքով՝ «Հայոց Արծիվեր» հայրենասիրական հասարակական կազմակեպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2014/01/27/322765.html 
© 168 Ժամ առցանց լրատվական կայք