Երկու մանրապատում՝ սեուլյան թեմայով

Երկու մանրապատում՝ սեուլյան թեմայով

Ով, Սեո՛ւլ, Սեո՛ւլ…



 



Սերժ Սարգսյանը Սեուլում ոչ թե երիտասարդացման կուրս է անցել, ինչպես սխալմամբ գրել էին աշխարհի թերթերը, այլ լրջացման: Այն, որ այս թեմայով երիտհհկական Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀԿ ճամբարից առաջինն ու վերջինը եղավ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը լրջանալու կոչ է արել նաև հարազատ կուսակցությանը: Իսկ թե ինչու և ինչից պետք է լրջանա ՀՀԿ-ն, բոլորովին այլ թեմա է:



 



Ով այնպիսի սուտ ասի…



 



Եռանախագահները մի օր հայտարարում են՝ ով այնպիսի սուտ ասի, որ ասենք՝ սուտ է, Ղարաբաղը նրան կտանք:



 



Այդ օրը, հակառակի պես, Սերժ Սարգսյանը տարածաշրջանում չի լինում, Սեուլում է լինում:



 



Առաջինը Ալիևն է ներս մտնում.



 



-Բա գիտե՞ք, հայերը մեզ վրա ամեն օր կրակում են, դիվերսիոն խմբեր են ուղարկում, ուզում են Բաքուն գրավել:



 



-Հա, ի՞նչ անենք: Դա ի՞նչ սուտ է, որ: Պատերազմում ամեն բան էլ կլինի,- ասում են եռանախագահները:



 



Ալիևը գլխիկոր հեռանում է:



 



Պուտինն է ներս մտնում՝ ձեռքին մի թուղթ:



 



-Այդ ի՞նչ թուղթ է,- հարցնում են եռանախագահները:



 



-Զորիի նամակն է, բերել եմ, որ կարդաք,-ասում է Պուտինն ու նամակը տալիս նրանց:



 



15 էջանոց նամակը մինչև վերջ կարդալուց հետո ամերիկացի համանախագահը բացականչում է.



 



-Սուտ է…



 



-Սո՞ւտ է,- հարցնում է Պուտինը հանգիստ:



 



-Չէ, չէ, ճիշտ է,- ուշքի է գալիս ամերիկացին:



 



-Դե եթե ճիշտ է, վեր կացեք, այստեղից գնացեք, Ղարաբաղի հարցը լուծված է,- ասում է Պուտինն ու հարմար տեղավորվում թախտի վրա:



 



Ինչպես բոլոր հեքիաթներում՝ այդ պահին երկնքից երեք խնձոր է ընկնում.



 



-Зорий Гайкович, заходите, они уже ушли,- ձայն է տալիս Պուտինը,- Яблоко будете?



 



Էդ.Ա.