ՀՊՏՀ ռեկտորն անգամ իր խորհրդականի վրա ազդեցություն չունի

ՀՊՏՀ ռեկտորն անգամ իր խորհրդականի վրա ազդեցություն չունի

Երեկ համացանցում պտտվող ամենասենսացիոն տեղեկությունը վերաբերում էր Տարոն Մարգարյանի գիտական թեզի պաշտպանության օրը լրագրողների դեմ կռիվ տված եւ նրանց աշխատանքին խոչընդոտած Սեւակ Խաչատրյանին, ով, պարզվեց՝ երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագրով 400 հազար դրամ է ստացել: Թերեւս՝ որպես պարգեւատրում լավ ծառայելու համար: ՀՊՏՀ կայքից տեղեկացանք, որ 26-ամյա Ս. Խաչատրյանն այժմ ասպիրանտ է, 2009-ից՝  ՀՊՏՀ գիտխորհրդի անդամ, 2010թ.-ից՝  ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահ, 2010-2012 թթ. «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի  նարնջագույն ճակատի տնօրեն եւ ՀՊՏՀ ռեկտորի խորհրդականը: Փաստորեն՝ ՀՊՏՀ ռեկտորն անգամ իր խորհրդականի վրա ազդեցություն չունի: