Չորս ուժերը քննարկել են կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը

Չորս ուժերը քննարկել են կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը

Այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբիկ Հակոբյանի աշխատասենյակում տեղի է ունեցել ոչ իշխանական 4 ուժերի՝ Կառավարությանն անվստահություն հայտնելու օրակարգով հանդիպումը։



 



Գնահատելով այն՝ Ռուբիկ Հակոբյաը մասնավորապես ասել է, որ դա աշխատանքային հանդիպում էր ոչ իշխանական ուժերի այս ձևաչափում: Քննարկվել է Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, խմբակցություն ներկայացրել է իր նախագիծը: Այսինքն՝ սեղանին այսօր կա 4 նախագիծ։ Եվ, բնականաբար, այդ 4 նախագծերը պետք է քննարկվեն ոչ միայն խորհրդարանի ձևաչափով, այլ նաև կուսակցությունների և համադրվեն:



 



Ռուբեն Հակոբյանը նաև հույս է հայտնել, որ 4 խմբակցությունների կհաջողվի ներկայացնել համատեղ նախագիծ:



 



Մանրամասները՝ այստեղ: