Նրանք ընդամենը թռուցիկներ էին բաժանում

Նրանք ընդամենը թռուցիկներ էին  բաժանում

Երեկ, ժամը 20:00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայից բռնի ուժով բերման էին ենթարկել ՀԱԿ ակտիվիստներին, որոնք մարտի 1-ի հանրահավաքի մասին տեղեկացնող թռուցիկներ էին բաժանում անցորդներին: Ոստիկանությանը բնորոշ ոճով սկզբում երիտասարդներին մոտեցել են քաղաքացիական հագուստով ագրեսիվ տրամադրված մի խումբ քաղաքացիներ:



Նրանք պահանջել են դադարեցնել թռուցիկներ բաժանելը, ապա խլել են երիտասարդների ձեռքից թռուցիկներն ու պատռել: Այնուհետեւ քաշքշուկ են հրահրել, անկարգություններ եւ հիշոցներ իշխանությունների, մասնավորապես Սերժ Սարգսյանի հասցեին: Երբ քաղաքացիների եւ ՀԱԿ անդամների միջեւ կռիվը թեժացել է, դեպքի վայր են հասել ոստիկանական մեքենաները: Իրավապահները, առանց հարցուփորձ անելու, միանգամից ակտիվիստներին լցրել են մեքենաները եւ տարել Կենտրոնի բաժին:



Նրանց թվում են Սամվել Աբրահամյանը, Արեգ Գեւորգյանը, լրագրող Անի Գեւորգյանը, նրա եղբայր՝ օպերատոր Սարգիս Գեւորգյանը, Սերգեյ Գասպարյանը, Հայկ Պետրոսյանը, Դավիթ Վարդանյանը: