«Բա մի հատ զանգեիր, բա մի հատ հարցնեիր»

«Բա մի հատ զանգեիր, բա մի հատ հարցնեիր»

ՀՀԿ ԳՄ նիստը դարձել է կայուն-շարժական. այն այս անգամ կկայանա այսօր՝ հինգշաբթի օրը: ՀՀԿ ծերերն ասում են` մարսում ենք նախորդ ԳՄ-ների նստվածքը. փորձում ենք քաղաքական հանձնաժողովի գոյությունը մոռացության չմատնել: Այս ուղղությամբ ամենաակտիվն աշխատում է քաղհանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը նախորդ օրը, երբ իր մոտ է հավաքած եղել ԵՄ խորհրդարանական պատվիրակությանը, փորձել է պատվիրակներին ցույց տալ, որ Ֆարմանյանին «ասողն» ինքն է, մի քիչ էլ՝ Էդիկ Նալբանդյանը:



Հետն էլ հաթաթա է տվել Ֆարմանյանին, թե ինչու չես ասել, որ որոշումդ միանձնյա չէ, այլ «խմբակային», այն է` քաղաքական-հանձնաժողովային: Սակայն, մեր տեղեկություններով, Սամվել Ֆարմանյանը Ստրասբուրգից «կապվել» է միայն Նալբանդյանի հետ, ճշտել վերջինիս հետ իր անելիքն ու ասելիքը, ինչն էլ հունից հանել է քաղհանձնաժողովի ղեկավարին, եւ ստեղծված աղմուկն էլ հենց այդ «կոնտեքստում» է, որպեսզի այլեւս ոչ այդ եւ ոչ էլ մեկ այլ խորհրդարանական պատվիրակություն չհամարձակվի Արգամիչից բարձր թռչել:



Սույն «վերդիկտն» անձամբ Ֆարմանյանին է հայտնել ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար, Արգամիչի աջ ձեռք Գալուստ Գրիգորիչը՝ «բա մի հատ զանգեիր, բա մի հատ հարցնեիր» ձեւակերպումով: