ՀՀԿ-ի օրակարգում Կառավարության փոփոխության հարց չկա. Շարմազանով

ՀՀԿ-ի օրակարգում Կառավարության փոփոխության հարց չկա. Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ իշխող կուսակցությունը չի անդրադարձել խորհրդարանական 4 ոչ իշխանամետ ուժերի` Կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, և այդ հարցը չի քննարկվել: Այս մասին այսօր նիստից հետո լրագրողներին ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:



 



«Նիստում նման հարց չի քննարկվել, ՀՀԿ-ի օրակարգում Կառավարության փոփոխության հարց չկա, և Կառավարությունը` երկրի նախագահի հետ միասին, իրականացնում է իր առջև դրած ծրագրերը, այն խնդիրները, որոնք առկա են»,- ասել է նա:



 



Վերջինիս խոսքով՝ ոչ իշխանական այդ ուժերը պառլամենտում փոքրամասնություն են, և նրանց արածը հիշեցնում է շոու կամ փոթորիկ մի բաժակ ջրում:



 



«Այլ երկրներում, եթե անվստահության հարց է բարձրացվում, ապա հանրությանը ներկայացվում է ստվերային կառավարությունն ու ծրագիրը: Սակայն այդ 4 ուժերից որևէ մեկը չի ներկայացրել իր ստվերային կառավարությունը, ծրագրերը»,- ասել է Էդուարդ Շսրմազանովը՝ ավելացնելով, որ վերջին օրերի քննարկումները ցույց են տվել, որ դրանք լուրջ արդյունքների չեն հանգեցնի: