Իշխանությունները պատրաստվում են նոր ընտրությունների

Իշխանությունները պատրաստվում են նոր ընտրությունների

Իշխանությունները պատրաստվում են նոր ընտրությունների: Հիշեցնենք, որ մեկ տարվա տարբերությամբ 3 ընտրություններ են լինելու Հայաստանում` 2016-ից սկսած: Սերժ Սարգսյանն ամենաշատը կարեւորում է հենց 2016-ի` տեղական ընտրությունները, որովհետեւ «շան գլուխն» այդտեղ է թաքնված. «տիրանալով» մարզերին ու գյուղերին` տիրանում ես ողջ Հայաստանին: Ի դեպ, այս անգամ իշխանությունները փորձում են առաջնորդվել երկու ոսկե տարբերակի` «բաժանիր եւ տիրիր» եւ «բուրգ սարքիր» սկզբունքների համակցմամբ:



Երբ խոսվում է համայնքային ոստիկանությունների ապակենտրոնացման` թաղապետերի «տակ» հայտնվելու մասին, իրականում դա նշանակում է ոչ թե ոստիկանության թուլացում, այլ լրիվ հակառակը՝ կենտրոնացում: Արդյունքում ոչ թե ոստիկանությունը կմտնի թաղապետերի «տակ», այլ նրանց բոլորին «բիրիքով» կբերեն ոստիկանության «տակ»՝ որպես ուժային-մոնստր կառույց: