Երեւան-Ապարան մայրուղին արդեն բաց է․ (ուղիղ հեռարձակում)

Երեւան-Ապարան մայրուղին արդեն բաց է․ (ուղիղ հեռարձակում)

 Մոտ 2,5 ժամ փակված Երեւան-Ապարան միջպետական նշանակության մայրուղին արդեն բաց է։ Այնտեղ է  ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Վերջինս բնակիչների հետ քննարկում է և փորձում է նրանց հանգստացնել։ «Ճանապարհ փակելով և նմանատիպ այլ ձևաձչափերով համազգային հարցեր չեն լուծվում, բացի դրանից դուք գիտեք, որ ամսի 4-ին ստեղծվել է հանձնաժողով, որը մեկ շաբաթից ավել է քննարկում է խնդիրը, երբ հանձնաժողովը քննարկի հայտարարություն կլինի։ Խոստանում եմ, որ այս պահի դրությամբ որևէ շինարարական աշխատանք չի լինի»,-ասաց փոխվարչապետը։






Սակայն գյուղացիները նրա խոսքերին չհավատացին և շարունակում են իրենց բողոքը։ Հիշեցնենք, որ ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարում են Արագածոտնի մարզի Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդ գյուղերի բնակիչները։ Նրանք մտավախություն ունեն, որ նոր ՀԷԿ-ի պատճառով իրենք կզրկվեն ոռոգման ջրից, քանի որ Ապարանի ջրամբարից ՀԷԿ-ն այնքան ջուր է վերցնելու, որ իրենց այգիները կցամաքեն։



Ողիղ եթեր







Video streaming by Ustream