Հասմիկ Պողոսյանը՝ Օպերայի տնօրենի թեկնածո՞ւ

Հասմիկ Պողոսյանը՝ Օպերայի տնօրենի թեկնածո՞ւ

Ապրիլի  4-ին Ալ. Սպենդիարյանի անվան  օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը նոր տնօրեն կունենա: Բայց մինչեւ այդ տնօրենի թափուր պաշտոնի համար մղվող պայքարը թեժ ու հակասական երանգներ  է ստանում: Մշակույթի նախարարությունը մրցույթի անցկացման համար, մեղմ ասած, կասկածելի պայմաններ է սահմանել` գաղտնի է պահվում մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած անձանց ինքնությունը, լրատվամիջոցների մուտքը մրցույթին արգելված է:



 



Ըստ NEWS.am-ի աղբյուրների՝ առնվազն վեցի անուններն արդեն պարզ են, որոնցից մեկը` կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, մեզ հետ զրուցում հաստատեց մրցույթին հայտ ներկայացնելու փաստը:  Ըստ մեր ունեցած տվյալների՝ մասնակցության հայտ են ներկայացրել նաեւ կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը, Կամերային երաժշտության տան տնօրեն Արման Ծատուրյանը, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, Տիգրան Դավթյանը։ Մնացած 3 մասնակիցների  մասին Մշակույթի նախարարությունը լռում է` հղում տալով օրենքով նախատեսված անձնական կյանքի գաղտնիության դրույթին։



 



Ըստ շրջանառվող լուրերի՝ մասնակցության հայտ ներկայացրած անհայտ անձանցից մեկը ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն է։ Մշակույթի նախարարությունից հերքում են այդ լուրը:



 



Մանրամասները՝ այստեղ