Իրենցը զենքն է, մերը՝ ոգին ու գաղափարը

Իրենցը զենքն է, մերը՝ ոգին ու գաղափարը

Հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի հաճախակիացած դեպքերը տարբեր մեկնաբանությունների առիթ են տալիս: Դրան էլ գումարվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունն այն մասին, իբր՝ ՄԱԿ-ի ընդունած բանաձեւի համաձայն, հայերը պետք է ազատեն Ադրբեջանի «օկուպացված» տարածքները: «Ինչ ուզում են, ասեն՝ «գրավյալ» թե «օկուպացված», դրանք մեր հողերն են, ազատագրել ենք եւ պահելու ենք մինչեւ վերջ»,-ասաց ԵԿՄ վարչության նախագահի խորհրդական, գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանը: Իսկ անդրադառնալով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին եւ չբացառելով հնարավոր մարտահրավերները, նկատեց. «Թշնամին նախ հետազոտում է դիմացինին, նրա հոգեբանությունը: Եթե իրենք համոզված լինեին, որ կարող են քայլ առաջ գնալ, կգնային: Բայց կանգնած են: Չնայած դա չի նշանակում, որ մենք պետք է գլուխներս հանգիստ դնենք բարձին. պետք է զինվենք, մեր ժողովրդին պահենք մարտունակ վիճակում, որովհետեւ մի կողմից շրջապատված ենք օսմանյան Թուրքիայով, մյուս կողմից՝ բոլշեւիկյան Թուրքիայով՝ Ադրբեջանով»:



 



Այն, որ Ադրբեջանը միջոցներ չի խնայում իր արսենալը նորանոր զինտեխնիկայով համալրելու համար, փաստում է նաեւ Ռուսաստանի հետ հերթական առեւտուրը: «Այո, իրենք զինվում են. 600 հազար զորք ունեն: Եթե դրան էլ հավելենք մնացած օժանդակ ծառայությունները, կստացվի 1 մլն: Այսինքն՝ Ադրբեջանն ու Թուրքիան իրար հետ 1 միլիոնանոց զորք ունեն. մեզանից մի քանի անգամ ավելի ինքնաթիռներ ու զինտեխնիկա, բայց չունեն այն, ինչ մենք ունենք՝ խելք եւ ոգու ամրություն»,-ասաց գեներալը: Ըստ նրա՝ մենք մերգելյաններ ենք ծնում, որոնք տիեզերքի մասնիկներից էներգիա են ստանում, որով հնարավոր է լինում զինվել: «Այնպես որ, աշխատում ենք, քնած չենք»:



 



Գեներալ-մայորը հավատացած է, որ հայի արիական գենը դեռ իր խոսքն ասելու է գերժամանակակից զինտեխնիկայի ոլորտում: «Նոր զենք պետք է ստեղծենք, եւ դա լինելու է: Մենք արիական ժողովուրդ ենք: Գիտության փականը միայն մեզ է տրված: Տեսեք՝ բոլոր հզոր գիտությունների դռները հայերն են բացել: Այնպես որ, այդ առումով դեռ անելիքներ կան...»:



 



Բացառելով ոգու հզորության եւ գաղափարական առումով ազերիների հետ մեր ընդհանուր սահմանագիծը, գեներալն ասաց. «Բոլշեւիկյան Ադրբեջանն առաջացել է 31 ազգությունների խառնարանից. ոչ տառ ունեն, ոչ՝ գիր: Խելք էլ չունեն, որ գիտության մեջ իրենց խոսքն ասեն: Այդ խոսքը մեզ է վերապահված, եւ այդ խոսքը դեռ լսելու եք»:



 



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ