Պարոն Կոստանյան, ձեզ վստահում ենք, դրա համար էլ ձեր դուռն ենք եկել (տեսանյութ)

Պարոն Կոստանյան, ձեզ վստահում ենք, դրա համար էլ ձեր դուռն ենք եկել (տեսանյութ)

Գլխավոր Դատախազության շենքի առջև այսօր յուրահատուկ ակցիա էին իրականացնում տարբեր խնդիրներ ունեցող քաղաքացիներ։ Մոտ 30 քաղաքացի իր բողոքի ձայնն էր բարձրացում անարդար դատավարությունների վերաբերյալ և պահանջում, որ իրենցից յուրաքանչյուրին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ընդունի։



 



«Դուք պարտավոր եք մեզ ընդունել և լսել մեր խնդիրը, քանի որ ձեր ենթակայության տակ գտնվող մարդկանց միջոցով է, որ մեր խնդիրներին լուծում չի տրվում։ Միայն ձեր միջամտության շնորհիվ կարող ենք խնդրին լուծում տալ»,- ասաց անհատ ձեռնարկատեր Արմենուհի Հարությունյանը։ Քաղաքացիներից Սարգիս Բաղոյանն էլ եկել էր և պահանջում էր իրեն վերադարձնել ավանդները։ «Խնայբանկում ավանդ ենք ունեցել, ունենք ավանդը հաստատող փաստաթուղթ ևս, սակայն բանկը յուրացրել է։ Հանրապետության դատախազից պահանջում եմ բացատրություն, թե ինչպես են իմ գումարները բանկից անհետացել, և ես մինչ օրս բանկում ներդրած անվանդը չեմ կարողանում ստանալ»,-ասաց Բաղոյանը։ Այնտեղ ներկա քաղաքացիները նշում էին, որ դատական համակարգերում անօրինությունները շատ են, և դատավորներն անօրեն վճիռներ են կայացնում․ «Մենք միայն ձեզ ենք վստահում, այդ իսկ պատճառով էլ այսօր եկել ենք ձեր դուռը և ձեզանից ենք խնդրում օրինական ճանապարհով լուծում»։