Դիվերսիոն գործողությունը կանխելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար

Դիվերսիոն գործողությունը կանխելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար

Մարտական հենակետում ստեղծված արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու և մայիսի վերջին օրերին հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով պարգևատրել է ժամկետային զինծառայող Ռուզվելտ Թորոսյանին:



 



Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գործողության ընթացքում զինծառայողը հրազենային վիրավորում էր ստացել և հոսպիտալում ապաքինվելուց հետո տեսողության հետ կապված խնդիրները վերականգնելու նպատակով հետագա բուժում պետք է ստանա արտերկրում:



 



Իր երախտագիտությունը հայտնելով զինծառայողին և նրա հարազատներին` Սեյրան Օհանյանը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր աջակցությունը կցուցաբերի արտերկրում Ռուզվելտ Թորոսյանի հետագա բուժման կազմակերպման գործում: