Հայրապետյանի կալանավորումից հետո մոսկվաբնակ հայերի շրջանում շփոթություն կա

Հայրապետյանի կալանավորումից հետո մոսկվաբնակ հայերի շրջանում շփոթություն կա

Մոսկվաբնակ հայերի շրջանում շփոթություն կա Լեւոն Հայրապետյանի ձերբակալության առիթով: Քանզի դրանից առաջ էլ Կրեմլին մոտ կանգնած պաշտոնյաներն իրենց զարմանքն են հայտնել հայ գործարարներին` Ռուսաստանի նկատմամբ Հայաստանում կուտակվող նեգատիվի առնչությամբ եւ հանձնարարել են «շտկել վիճակը»: ՀՀԿ-ական ջավախեցի պատգամավոր Տաճատ Վարդապետյանին հարցրինք. ճի՞շտ է, որ իրենց` ջավախեցիներին, Ախալքալաքցի Նորոն է կուրացիա անում: «Եթե խոսքը վերաբերում է Նորիկ Թեւանյանին, ապա նա ծնունդով ջավախեցի, հայրենասեր, պատվախնդիր անձնավորություն է»: Ձեր պատասխանից կարո՞ղ ենք հասկանալ, որ՝ այո: «Ես ընդամենը բնութագրում էի Նորայր Թեւանյանին, ինչ վերաբերում է մեր քաղաքական գործունեությանը, ապա ես կոնկրետ ներկայացնում եմ ՀՀԿ ֆրակցիան եւ «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը, նախագահն եմ ես, իսկ նրա պատվավոր նախագահը Նորայր Թեւանյանն է»: Իսկ Դուք համագործակցո՞ւմ եք ԲՀԿ-ական ջավախեցի մյուս պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ: «Ես չեմ հասկանում, թե համագործակցություն ասելով Դուք հատկապես ինչ նկատի ունեք. եթե հանդիպում ենք միջանցքում, բարեւում ենք»: