Փոքրիկ օպերացիայի շրջանակներում 11 մարդու մահը ողբալի փաստ է․ Ադրբեջանի նախկին Պաշտպանության նախարար

Փոքրիկ օպերացիայի շրջանակներում 11 մարդու մահը ողբալի փաստ է․ Ադրբեջանի նախկին Պաշտպանության նախարար

Ադրբեջանի նախկին Պաշտպանության նախարարը ԼՂՀ սահմաններում զոհված զինծառայողների համար մեղադրում է իր երկրի իշխանություններին: Իսա Սադիգովն ասել է. «Ես ցնցված եմ: Շատ ծանր կորուստ է: Սա արդեն աղետ է: Մի փոքրիկ պատահարում այսքա՞ն կորուստ: Սա ի՞նչ պաշտպանություն է»: Նախկին նախարարն այս իրավիճակը կապել է Ադրբեջանի բանակում առկա լուրջ խնդիրների, ինչպես նաև Պաշտպանությա նախարարության անզորության հետ: Սադիգովը մասնավորապես հայտարարել է. «Փոքրիկ օպերացիայի շրջանակներում 11 մարդու մահը ողբալի փաստ է և դրա հետ մեկտեղ սա նաև խայտառակություն է ռազմական իրականության մեջ:



Այս փաստի համար առաջին հերթին պատասխանատվություն է կրում գնդի հրամանատարը ՊՆ-ի առջև, իսկ ՊՆ-ն էլ՝ գերագույն հրամանատարի»: Նա նաև նշել է, որ ՊՆ-ն հանգստյան օրերին չի նշում հրադադարի ռեժիմի խախտման մասին: «Ինչ է այդ օրերին այն չե՞ն խախտում»,-հավելել է Սադիգովը: