Ժամանակն է սկսել այն բանակցությունները, որոնք կարող են հանգեցնել խաղաղության. Ուորլիք

Ժամանակն է սկսել այն բանակցությունները, որոնք կարող են հանգեցնել խաղաղության. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում պատասխանելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում գրանցված դեպքերի վերաբերյալ հարցին, նշել է, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:



«Նախ թույլ տվեք իմ խորին ցավակցությունները հայտնել բռնության վերջին դեպքերի ընթացքում զոհվածների ընտանիքներին: Ես շատ անհանգիստ եմ սահմանին և շփման գծում մեծաթիվ զոհերի մասին հաղորդումներով: Այդ միջադեպերը վնաս են հասցնում խաղաղ կարգավորմանը, և ես կողմերին կոչ եմ անում անել անհրաժեշտ քայլեր՝ հրադադարի պահպանման համար: Մինսկի խումբը կողմերի համար ընդունելի միջնորդության միակ ձևաչափն է: Մենք շարունակում ենք մեր այցերը տարածաշրջան, ինչպես նաև բարձր մակարդակով համագործակցում ենք հակամարտության կարգավորման համար: Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն հանդիպել մոտ ապագայում՝ քննարկելու կարևոր հարցերը: Ժամանակն է սկսել այն բանակցությունները, որոնք կարող են հանգեցնել խաղաղության: Եթե կողմերն իրոք ցանկանում են լուծել հակամարտությունը, ապա պետք է ընդունեն Շվեյցարիայի առաջարկը՝ համանախագահների հետ կառուցողական բանակցային գործընթաց սկսելու վերաբերյալ»,-ասել է Ուորլիքը: