Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված վերջին օրերին ղարաբաղյան կոնֆլիկտի հետ կապված լարվածության հետ: Ադրբեջանն իրողությունը խեղաթյուրել է և ներկայացրել, որ իբր հայկական կողմն է խախտում հրադադարը՝ փորձելով դիվիդենտներ հավաքել միջազգային հանրության մոտ: Այս մասին տեղեկանում ենք ИА REGNUM -ից:



Հայտարարության մեջ ասվում է. «Հայկական զինված ուժերը մի քանի անգամ փորձել են անցնել սահմանագիծը: Հայկական կողմի այս պրովոկացիոն գործողությունները հանգեցրել են սահմանագծում լարվածության սրման, ինչպես նաև մարդկային կորուստների: Կատարվածի համար ամբողջ մեղավորությունն ընկած է պաշտոնական Երևանի ուսերին, որը հրաման է տվել կազմակերպել այդ պրովոկացիոն գործողությունները»:



Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ: