ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով. Ֆրանսիայի ԱԳՆ

ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ:
Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում, որ տրամադրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, ասված է. «Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին արյունալի միջադեպերի ավելացմամբ, որոնք վերջին օրերին բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձան: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով: Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և նոր միջադեպերից խուսափելու համար»: