Այս իրավիճակը ոմանց համար առիթ է «կամուֆլյաժ» հագնելու եւ իրենց ցուցադրելու

Այս իրավիճակը ոմանց համար առիթ է «կամուֆլյաժ» հագնելու եւ իրենց ցուցադրելու

Երեկ հայտարարվեց, որ ՀՀ եւ ԼՂՀ վարչապետներն այցելել են դիրքեր: ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն անգամ գիշերել է դիրքերում: Իսկ Հովիկ Աբրահամյանը Սեյրան Օհանյանի հետ մեկնել է Տավուշ՝ Նոյեմբերյանի զորամաս: Երեկ մեզ էր զանգահարել նախկին հրամանատարներից մեկը եւ ասում էր, որ այս իրավիճակը ոմանց համար առիթ է «կամուֆլյաժ» հագնելու եւ իրենց ցուցադրելու: «Նրանք մի գործ ունեն՝ զինվորի եւ նրա ծնողների հացն ապահովելը:



Կռվելը, դիրքեր գնալը, դիրքերում քնելն ու մտահոգված դեմք ընդունելն իրենց գործը չէ: Թող զբաղվեն տնտեսության հարցերով, որն օր օրի անկում է ապրում: Այստեղ է նրանց «ռազմաճակատի» գիծը»: Ի դեպ, այսօր ռազմական հրամանատարների մեծ խումբ հավաք-քննարկում է կազմակերպել սահմանային միջադեպերի կապակցությամբ: