Մամուլի խոսնա՞կ, թե՞ վերակացու շեֆի գլխին (տեսանյութ)

Մամուլի խոսնա՞կ, թե՞ վերակացու շեֆի գլխին (տեսանյութ)

Մենք գիտեինք, որ մամուլի խոսնակների թիվ 1 և սրբազնագույն պարտականությունը շեֆին մամուլից հեռու պահելն է, բայց որ խոսնակի պարտականությունների մեջ է մտնում նաև շեֆի օձիքը մամուլից ազատել շեֆի հարցազրույցի կեսից մեջ ընկնելով, չէինք մտածել:



Բայց եթե մամուլի խոսնակը ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակն է,, դա առնվազն նշանակում է, որ նա ոչ միայն իր շեֆի` ՀՀ պաշտպանության նախարարի ենթական է, այլև ստորադրյալը և պարտավոր է զգաստ կանգնել կոչումով ավելի բարձր շեֆի ներկայությամբ և լռել, քանի շեֆը չի պահանջել խոսել:



Այսքանը` ուստավով, իսկ մնացածը` տեսանյութում: