Ալիևը և Օլանդը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը

Ալիևը և Օլանդը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը

Հոկտեմբերի 27-ին Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը, գրում է APA-ն:



Նշվում է, որ պալատի առջև Ադրբեջանի նախագահի պատվին պատվո պահակախումբ էր կանգնեցված:



Հանդիպման ընթացքում գոհունակություն է հայտնվել երկկողմ հարաբերությունների բարեհաջող զարգացմամբ տարբեր ոլորտներում, նշվել են տարբեր ոլորտներում համագործակցելու նախադրյալները:



Զրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել նաև հայ-ադրբեջանական` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հակամարտության շուրջ, ինչպես նաև ընդգծել միջազգային իրավունքի նորմերին համապատասխան խնդրի լուծման անհրաժեշտությունը: Նշվել է նաև հակամարտության «ստատուս-քվո»-ի փոփոխման կարևորությունը: