Տաղավարդ հո Խոսրովի անտառը չի՞ , որ օրը մի Խոսրով ես բերում ու հետը կռիվ- կռիվ անում

Տաղավարդ հո Խոսրովի անտառը չի՞ , որ օրը մի Խոսրով ես բերում ու հետը կռիվ- կռիվ անում

Եթե Պետրոսին թվում է, թե իր հաղորդման միջոցով կարող է վերակենդանցնել ժողովրդի համար մեռյալ հոգիներին, սխալվում է: Վերջը չհամոզվե՞ց, որ հարյուրավոր արալեզներ նույնիսկ, ովքեր կփորձեն հարցերի միջոցով վերակենդանացնել նման հոգիներին, անզոր են:
Մեր հալ, քո հավես, Պետրոս: Տաղավարդ հո Խոսրովի անտառը չի՞ , որ օրը մի Խոսրով ես բերում ու հետը կռիվ- կռիվ անում: Կինոներ կան է՜, երբ հանդիպում են մեր թվարկությունից առաջ, ինչ որ մի զրո թվի մարդկանց: Նայում ու զարմանում ենք, նայում ու չենք հասկանում նրանց լեզուն: Հնչյունները վկայում են, որ մեր թվարկությունից առաջ էլ մարդիկ արտահայտվել են , հա՜, բայց չենք հասկանում՝ ինչ է ուզում այդ մարդը, ուր է ուզում գնալ: Մենակ մի բան ենք հասկանում՝ ուտել է ուզում: Ձեռքը անընդհատ տանում է ուտելու համար նախատեսված վայրը: Եթե հնարավոր է, հիշեցնեմ, որ 2014 թիվն է, այդ ոգուն համապատասխան մարդկանց հրավիրի տաղավար, որ իրար լեզու հասկանանք: Թե չէ նախնադարյան ստրկատիրական կարգերից պեղումնաբանությամբ մարդիկ ես գտնում ու բերում մեր դատին ներկայացնում: Մենք հո հնէաբաններ չե՞նք…



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ