Ավարտվել է «Վերածնունդ» գեղանկարչական փառատոնը

Ավարտվել է «Վերածնունդ» գեղանկարչական փառատոնը

Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում տեղի է ունեցել դեռևս հոկտեմբերի վերջին մեկնարկած «Վերածնունդ» գեղանկարչական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:



«Հայկական ներկապնակ» միջազգային գեղանկարչության ծրագրի շրջանակներում տեղի ունեցած փառատոնի եզրափակիչ օրվա առիթով կազմակերպված հանդիսությանը մասնակցել է նաև ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը:



Կոտայքի մարզպետը ողջունել է փառատոնի մասնակից բոլոր նկարիչներին և հյուրերին, հերթական անգամ ընդգծել մարզի մշակութային առօրյայում իր ուրույն կարևորությունն ունեցող այս ձեռնարկի անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել մշտապես աջակցել մարզի ստեղծագործողներին:



Կոտայքի մարզպետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, «Լոռվա ձոր» հասարակական կազմակերպության ու «Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» ՊՈԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Վերածնունդ» գեղանկարչական փառատոնը տեղի է ունեցել Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի առիթով մարզում նախատեսված միջոցառումների ծրագրի շրջանակներում:
Փառատոնի փակման արարողության ընթացքում ելույթ են ունեցել նաև «Լոռվա ձոր․ հասարակական կազմակերպության նախագահ Ս. Երիցյանը և «Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Ավետիսյանը` անդրադարձ կատարելով միջոցառման ձևաչափի կարևորություններին ու կազմակերպական մանրամասներին:



Ելույթներով են հանդես եկել նաև փառատոնի մասնակից գեղանկարիչները:
Միջոցառման ավարտին «Վերածնունդ>» խորագիրն ունեցող փառատոնին իրենց մասնակցությունն ունեցած 16 նկարիչներ պարգևատրվել են պատվոգրերով, իսկ նրանց կողմից հեղինակված շուրջ 50 աշխատանքներ առաջիկայում ցուցադրվելու են ինչպես մարզկենտրոնում, այնպես էլ մայրաքաղաքում կազմակերպվելիք ցուցահանդեսներում: