Երկար և խրթին է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված կարգավորման ճանապարհը

Երկար և խրթին է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված կարգավորման ճանապարհը

« Մենք անկեղծորեն ցավում ենք նոյեմբերի 12-ին երեք հայ զինվորականների կյանք խլած միջադեպի համար և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և մերձավորներին։



Սույն միջադեպը ցավոք ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան երկար և խրթին է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված կարգավորման ճանապարհը։
Որպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, կարող եմ միայն ցանկանալ, որ մոտակա օրերին և շաբաթներին կողմերը ձեռնպահ մնան բանավոր լարվածության և սադրանքի ցանկացած դրսևորումից և վերադառնան Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ Սոչիի, Նյուպորտի և Փարիզի հանդիպումների ժամանակ մեկնարկած երկխոսության դինամիկային։



Վստահության միջոցառումների որդեգրումը անհրաժեշտ է ավելի քան երբևէ »,-այս մասին ասված է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հայտարարությունում։