Երթուղայինի գինը 300 դրա՞մ

Երթուղայինի գինը 300 դրա՞մ

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն այն համոզմանն է, որ տրանսպորտի սակագինը պետք է կազմի առնվազն 300 դրամ․ «200 դրամը պարտավոր է փոխհատուցի քաղաքապետարանը»։ Քաղաքապետարանի փոխհատուցման դեպքում, ուղևորավարձը կարող է լինել 100 դրամ:



Իսկ եթե քաղաքապետարնը չփոխահատուցի՝ ինչ են անելու, Հրանտ Եղիազարյանը պատասխանեց, որ այդ դեպքում վարորդների որոշելիքն է՝ կաշխատեն, թե գործադուլ կանեն: Նա հիշեցրեց, որ դեռ 2013թ.-ի դեկտեմբերին Հայաստան հրավիրված մասնագետը հաշվարկել եւ հայտնել էր, որ սակագինը պետք է լինի 252 դրամ, իսկ այսօր արդեն գազի թանկացումը ցույց է տալիս, որ ուղեվարձը պետք է պարտադիր դառնա 300 դրամից ոչ պակաս: Հարցը պետք է լուծել քաղաքակիրթ ճանապարհով, գումարի մի մասը պետք է իշխանությունը վճարի, մյուս մասը՝ ուղեւորները, այսինքն առնվազն 200 դրամը պետք է կառավարությունը սուբսիդավորի»,- ասաց Եղիազարյանը:



Ըստ նրա, իրենց գրավոր եւ բանավոր դիմումններին քաղաքապետարանը չի պատասխանում: Ավելին պահանջում է շարունակել փոխադրումները՝ ելնելով պայմանագրի պահանջից, որ պետք է առնվազն 40 օր առաջ դիմում գրել որ հրաժարվում են գիծը սպասարկելուց: Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Երեւանի տարբեր վարչական շրջաններ սպասարկող երթուղայինների վարորդները դուրս են եկել փողոց եւ պահանջում են վերանայել գազի սակագինը, հակառակ դեպքում իրենք կշարունակեն գործադուլը: