Ուկրաինայում դեռ չգիտեն` Պորոշնկոն ապրիլի 24-ին կգա՞ Հայաստան

Ուկրաինայում դեռ չգիտեն` Պորոշնկոն ապրիլի 24-ին կգա՞ Հայաստան

Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ–ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան նշել է, որ չնայած ապրանքաշրջանառության ծավալների որոշակի անկմանը՝ հայ-ուկրաինական տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ։ Օրինակ՝ 2014թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 210 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ 13 մլն դոլարով քիչ, ինչը դեսպանը պայմանավորում է համաշխարհային ճգնաժամով։



Նա ընդգծել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումն ու ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացումը խոչընդոտ չեն կարող հանդիսանալ երկու երկրների հարաբերությունների զարգացման համար։



Անդրադարձ է եղել նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր պորոշենկոյի Հայաստան գալու հարցին: Դեսպանը նշել է, որ Ուկրաինայի նախագահը դեռևս չի որոշել՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար կժամանի՞ Երևան, թե՞ ոչ:



–Հրավերը ստացել ենք. Ուկրաինայի ղեկավարությունն այժմ քննարկում է այդ հարցը,- ասել է Կուխտան։