«Սպի» ֆիլմը ցուցադրվել է Ղազախստանի մի շարք քաղաքներում

«Սպի» ֆիլմը ցուցադրվել է Ղազախստանի մի շարք քաղաքներում

Փետրվարի 19-ին Աստանայում տեղի է ունեցել գերմանաբնակ թուրք ռեժիսոր, Վենետիկի փառատոնի մրցանակակիր Ֆաթիհ Աքինի՝ Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Սպի» ֆիլմի ցուցադրությունը, հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:



Բազմաթիվ ներկաների թվում է եղել նաև Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը:



Ֆիլմը ցուցադրվել է նաև Ալմաթի, Ատիրաու, Պավլոդար, Պետրոպավլովսկ, Ուրալսկ, Ուստ Կամենոգորսկ քաղաքներում: Ընդ որում, այն Ալմաթիում էկրան է բարձրացել միանգամից 10 կինոթատրոնում: