Արտաքին քաղաքական գործոն

Արտաքին քաղաքական գործոն

Քաղաքագետ Սարո Սարոյանը կարծում է, որ տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանի «ընդդիմադիր» գործունեության վերաբերյալ փչված «փուչիկի» պայթելու պատճառն արտաքին գործընթացներն են. «Սերժ Սարգսյանին պետք էր արտաքին որոշակի քաղաքական շրջանակների, ուժային կենտրոնների հավատացնել, որ ինքը պատրաստ է քաղաքական ու տնտեսական որոշակի տրանսֆորմացիաների, իսկ դրա համար պետք էր զոհաբերել իր հիմնական քաղաքական գործիքներից մեկը, որը վերջին տարիներին կիրառվում էր ընդդիմադիր դաշտը փակելու համար: Օլիգարխիկ շրջանակի զոհաբերման միջոցով նա իր քայլը կատարեց արտաքին քաղաքական կարեւոր ուժերի առջեւ՝ ստանձնելու որոշակի պարտավորություններ, կապված ապրիլի 24-ի Ցեղասպանությունը որպես տարածաշրջանային, աշխարհաքաղաքական գործոն` Թուրքիայի հետ կապված որոշակի խնդիրներ, տարածաշրջանում որոշակի գործընթացները գեներացնելու, հանգուցալուծելու համար»: