Դուք գերագնահատում եք մեր հնարավորությունները

Դուք գերագնահատում եք մեր հնարավորությունները

Երեկ մեր լրագրողը հարց է տվել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին՝ ՀՀԿ-ն մեղքի իր բաժինը չի՞ տեսնում ԲՀԿ-ի փլուզման գործում: Շարմազանովն ասել է. «Դուք գերագնահատում եք մեր հնարավորությունները, ԲՀԿ-ն առանձին կուսակցություն է, եւ ԲՀԿ-ի յուրաքանչյուր պատգամավոր, կարծում եմ՝ գործել է իր խղճին եւ համոզմունքներին համապատասխան: Այդ հարցն ուղղեք ԲՀԿ-ի իմ գործընկերներին կամ նախկին գործընկերներին»: Այնուամենայնիվ, ձեր խիղճը չի՞ տանջում: ՀՀԿ խոսնակն ասել է. «Ի՞նչ ենք արել, որ խիղճներս տանջի: Նման մանր բաների համար մեր խիղճը չի տանջում: Մեր խիղճը պիտի տանջի լուրջ բաների համար»: