Ռուբեն Խլղաթյանին այդպես էլ հարազատ կուսակցությունը չսատարեց

Ռուբեն Խլղաթյանին այդպես էլ հարազատ կուսակցությունը չսատարեց

2004 թվականից Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին այդպես էլ հարազատ կուսակցությունը չսատարեց, բայց աչք փակեց այն բանի վրա, որ նա տարբեր, թերեւս, ոչ օրինական մեթոդներով ասպարեզից հեռացրեց իր մրցակիցներին: Երեկ ինքնաբացարկ հայտնեց նաեւ վերջին թեկնածուն՝ Խլղաթյանին թողնելով հպարտ մենության մեջ: Ինչո՞ւ ՀՀԿ-ն չսատարեց գործող քաղաքապետին՝ հետաքրքրվեցինք ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից: Նա նախ հիշեցրեց, որ դա կարեւոր չէ՝ կարող է եւ անել, եւ չանել, ապա շեշտեց, որ ՀՀԿ գործադիր մարմինը միայն Վանաձորի եւ Գյումրու ընտրություններում է հայտարարել թեկնածուին սատարելու մասին: Դա համայնքի մասշտաբներո՞վ է որոշվում: «Դե, նաեւ մեծությամբ»: