Օրենսդիրների վոյաժները

Օրենսդիրների վոյաժները

Շաբաթ օրը խորհրդարանում տուրիստական մեծ «տուրնեի» օր է: Պատգամավորների մի մասն ուղղություն կվերցնի «դըբա» Իտալիա՝ մասնակցելու Ցեղասպանության 100-ամյակի առնչությամբ Հռոմի պապի կողմից տրվելիք Սուրբ պատարագին, որին, ի դեպ, Հայաստանից կմասնակցի մոտ 80 մարդ` բոլոր ասպարեզներից, նրանց թվում է Արմեն Ռուստամյանը` ՀՅԴ-ից, Նաիրա Զոհրաբյանը` ԲՀԿ-ից, Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Վահրամ Բաղդասարյանը` ՀՀԿ-ից, եւ ոչ մեկը ՕԵԿ-ից, «Ժառանգությունից», ՀԱԿ-ից: Նույն օրը Էդուարդ Շարմազանովի ղեկավարած պատվիրակությունն ուղղություն կվերցնի «դըբա» հյուսիս` Սանկտ Պետերբուրգ, մասնակցելու ՀԱՊԿ խորհրդի նիստին, մեզանից ու հատկապես Գրիգորիչից նեղացած Նարիշկինի հետ հանդիպման, իսկ ամսի 15-ին այդ նույն պատվիրակությանը կմիանա ՀՀԿ կանանց «դըբա» Ծիծեռնակաբերդ տարած ԱԺ մյուս փոխխոսնակը` Հերմինե Նաղդալյանը, ԱՊՀ երկրների խորհրդարանականների նիստին մասնակցելու համար: Երբ կգան «թռածները», հայտնի չէ: