Չեղավ, Արտակ

Չեղավ, Արտակ

ԱԺ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն իր ՖԲ էջում անդրադարձել է ԱԺ-ում քննարկված հայտարարության տեքստին, որով կոչ է արվում բոլոր երկրների խորհրդարաններին ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը: «Ամեն ինչ նորմալ էր։ Ավելին, 2 ամիս առաջ ինքս էի բարձրացրել այս հարցը։ Փառք աստծո այս անգամ ամեն ինչ լավ էր ընթանում։ Հանկարծ աչքովս ընկավ նախաբանը. այստեղ վկայակոչվում էին փաստաթղթեր, որտեղ մեր (հայոց) կողմից բարձրացված են եղել նաև պահանջատիրական, տարածքային հարցեր։ Բնական է, ասացի որ նման կետի առկայությունը փաստաթուղթը դարձնում անարդյունավետ։ Չ՞է որ այն ուղղված է օտար երկրների պառլամենտներին։ Եվ ահա մի բան է, եթե կոչ ես անում ցեղասպնություն ճանաչել, մեկ այլ բան է, երբ այդ ընթացքում նախաբանում պահանջատիրական (հողային) հարցեր ես բարձրացնում (տես իմ ելույթը)։



Այս պարագայում շատերը կարող են խույս տալ խնդրից։ Նշեցի նաև, որ նման "խստացումները" գործին չեն օգնում. առանց այդ պահանջատիրական ձևակերպման, ասացի, 1990-1998թթ 10 պետություն ճանաչել է ցեղասպանությունը։ Արտակ Զաքարյանն իր ելույթում, մի կողմ թողած խնդրի էությունը (մի բացատրի էլի, նախաբանում նման ձակերպումն ի՞նչիդ է պետք, եթե վերջում միևնույնն է կոչ ես անում ցեղասպանությունը ճանաչել), ասաց, որ ուզում է ինձ հիշեցնել, որ 1990-1998թթ 4 երկիր է ցեղասպնություն ճանաչել։ Չգիտեմ, թե սրանով նա ինչ էր ուզում ասել. երևի, եթե պահանջատիրությունը լինի, ավելի արդյունավե՞տ կլինի։ Չեղավ։ Գուցե թե ես 1-2 սխալվե՞լ եմ։ 19901998թթ ցեղասպանությունը ճանաչել են. Հայաստան (1990), Բելգիա (1998), Կանադա (1996), Կիպրոս (1990՝ մի քանի անգամ է ճանաչել ու դատապարտել), Ֆրանսիա (1998), Լիբանան (1996), ՌԴ (1995), Եվրախորհուրդ (1998) և Հունաստան (1999՝ բայց սրա վրա մենք դրան նախորդող ժամանակի վրա աշխատել ենք)։ Հիմա թիվը 4 չէ և շաաաաաատ մոտ է 10-ին։ Իսկ ընդհանրապես, դա ճիշտ աշխատելու ձևը չէ։ Բան ենք ասում, լսեք»։